AM
5 Դեկտեմբեր 2012 - 08:50 AMT

PanARMENIAN.Net-ը ներկայացնում է «PanMan | Խոսող պատկերների ընտրանի» ցուցահանդեսը

Դեկտեմբերի 6-ին` ժամը 17:00-ին, Հայաստանի Նկարիչների միության առաջին հարկում կբացվի «PanMan | Խոսող պատկերների ընտրանի» ցուցահանդեսը: «PanMan առցանց պատկերապատումների ամսագիր» նախագծի շրջանակում ստեղծված պատկերների ընտրանին ներկայացնում է PanARMENIAN.Net-ը:

2012թ. հուլիս-նոյեմբեր ամիսների ընթացքում PanMan-ի շաբաթական ծաղրաքաղը անդրադարձել է երկրի քաղաքական, սոցիալական ու հասարակական առավել սուր և քննարկվող թեմաներին: Ծրագիրն իրականացվել է PanARMENIAN.Net-ի և մի խումբ նկարիչների հետ համատեղ: PanMan-ը ձգտել է ստեղծել այլընտրանքային լրատվության աղբյուր` յուրովի մատուցելով առկա սոցիալական խնդիրները և ամենաքննարկվող թեմաները: Նախագիծն իրականացվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում:

Ցուցահանդեսը բաց կլինի երկու օր` մինչև դեկտեմբերի 6-ին և 7-ին:

«PanMan» բաժինը ստեղծվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Կայքի բովանդակությունը միայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որպեսզի արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ և բազմակարծիք լրատվությունը ավանդական և այլնտրանքային միջոցներով` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։

Ծրագիրը համատեղ իրականացնում են Ինտերնյուս Նեթուորքը (ԱՄՆ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը և մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն։