AM
22 February 2003 - 13:37 AMT

«ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՃՅԱՆԻ ՄԻՋԵՎ

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության առաջնորդ Աղվան Վարդանյանն առաջարկում է անցկացնել հեռուստատեսային բանավեճեր երկրորդ փուլ դուրս եկած նախագահի երկու թեկնածուների` Ռոբերտ Քոչարյանի եւ Ստեփան Դեմիրճյանի միջեւ: Ինչպես Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Ա. Վարդանյանը, «թեկնածուները դեմառդեմ կքննարկեին վերջին շրջանում Հայաստանի առաջ ծառացած հիմնախնդիրները»: Նրա խոսքերով` «խնդիրները շատ են, եւ յուրաքանչյուր օր կարելի է տրամադրել որոշակի հարցերի»: «Դա թույլ կտա հասարակությանը համեմատել երկու թեկնածուներին եւ կատարել ճիշտ ընտրություն»,- ասել է Ա. Վարդանյանը: Նշենք, որ համաձայն ՀՀ ԿԸՀ որոշման, մարտի 5-ին Հայաստանում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը` Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի (ձայների 49,8%) եւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիճյանի (ձայների 28,3%) միջեւ: