Ջազի համաշխարհային լեգենդ Դեյվ Բրուբեկը չորեքշաբթի վախճանվել է Կոնեկտիկուտի հիվանդանոցում 91 տարեկան հասակում: Դաշնակահարն ու կոմպոզիտորը, որը համարվում է ջազի հիմնադիրներից մեկը, մահացավ իր ծննդյան տարեդարձից ընդամենը մեկ օր առաջ:
Այնպիսի կոմպոզիցիաներ, ինչպիսիք են Take Five և Blue Rondo a la Turk, մտել են համաշխարհային երաժշտության պատմության մեջ:
1959թ. Time Out ալբոմը գլուխգործոց համարվեց իր արտասովոր հնչողության պատճառով: Իսկ Take Five-ը դարձավ ձազ-սինգլ, հայտնում է ВВС-ին:
Ընդհանուր առմամբ Բրուբեկը ստեղծել է մոտ 250 ջազային կոմպոզիցիաներ: Նա երժշտություն է գրել նաև բալետների, օրատորիաների ու նվագախմբային կոմպոզիցիաների համար: