Եթե շաբաթ երեկոյան ԿԸՀ-ն չվերանայի նախագահական ընտրությունների արդյունքները եւ Ստեփան Դեմիրճյանին դրանց հաղթող չճանաչի, ընդդիմությունը կիրակի կրկին հանրահավաք կհրավիրի, որից հետո կուղեւորվի դեպի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրը` պահանջելով նրա հրաժարականը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ հայտարարել է այսօր «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ Արամ Սարգսյանը: Տվյալ պահին հանրահավաքի մասնակիցները շարժվում են դեպի Գլխավոր դատախազության շենք` փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում տեղ գտած խախտումների վերաբերյալ բողոքները փոխանցելու համար: