AM
6 December 2012 - 08:36 AMT

Սոսո Պավլիաշվիլին համերգ կտա Երևանում

Դեկտեմբերի 10-ին` ժամը 21:00-ին, Երևանի «Մեցցո» ակումբում տեղի կունենա ճանաչված երգիչ Սոսո Պավլիաշվիլիի բացառիկ մենահամերգը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեցին ակումբից, համերգի շրջանակում տեղի կունենա նաև երգչի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը, որի վաճառքի ողջ հասույթը բարեգործական նպատակներով կտրամադրվի կարիքավոր ընտանիքներին:

Տոմսերն արդեն վաճառվում են, արժեքը կազմում է 20, 30, 40 և 50 հազար դրամ: