Դեկտեմբերի 6-ին Դուբլինում ընթացող ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի 19-րդ նիստում ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի Ուկրաինան: Կիևը մեծ պլաններ ունի՝ սկսած տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումից մինչև ԵԱՀԿ բարեփոխում: Սակայն, բոլոր հավակնությունները դեռ հարցականի տակ են. երկրի իշխանությունը հայտնվել է մեկուսացման մեջ խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմության առաջնորդների ձերբակալության, ինչպես նաև ընդհանուր առմամբ ընտրությունների անցկացման վերաբերյալ Արևմուտքի դիտողությունների հետ կապված:
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաներից մեկը հայտնեց, որ Վաշինգտոնը մինչ օրս կասկածում է Ուկրաինայի նախագահության հարցում, սակայն հավելել է, որ սևեռուն ուշադրությունը կխրախուսի Ուկրաինային հետևել ԵԱՀԿ գաղափարներին ու նպատակներին:
Որոշ ուկրաինացի փորձագետներ գտնում են, որ Ուկրաինայի լիազորությունների շրջանակը կարող է սեղմվել, սակայն, մյուսներն ասում են, որ դա տեղի չի ունենա, ուղղակի խստացված կլինեն պահանջները, գրում է potok.ua:
Դուբլինում ընթացող ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստին մասնակցում է նաև Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: