Նախագահական ընտրություններում հավաքած ձայների թվով երրորդ տեղը զբաղեցրած թեկնածու, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանն այսօր որեւէ հայտարարությամբ հանդես չի գալու: Ինչպես տեղեկացրել են «Մեդիամաքս» գործակալությանը «Ազգային Միաբանություն» կուսակցության գրասենյակում, Արտաշես Գեղամյանը չի մասնակցելու ընդդիմադիր ուժերի հանրահավաքին, որն անցկացնում են այժմ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները: Երկրորդ փուլ դուրս եկած նախագահի թեկնածուներից մեկին իր աջակցության մասին, Գեղամյանը կհայտնի երկուշաբթի օրը: