ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հրավերով փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը կայցելի Միացյալ Նահագներ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին հաստատել են Բաքվում ԱՄՆ դեսպանատանը: Համաձայն աղբյուրի, այցի շրջանակներում կկայանան Ալիեւի հանդիպումները վաշինգտոնյան վարչակազմի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: