AM
7 Դեկտեմբեր 2012 - 08:49 AMT

Արտակ Դավթյան. Ընդդիմադիր ուժերն առանձին-առանձին հազիվ թե կարողանան լուրջ թեկնածու առաջադրել

Oրենքի պահանջին համապատասխանող ընդդիմադիր ուժի Հայաստանում ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը չի հանդիպել: «Ես միգուցե բաց եմ թողել, բայց բավականաչափ խոշոր ընդդիմադիր քաղաքական ուժի չեմ հանդիպել»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Արտակ Դավթյանը: ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերը կարծում են, որ առանձին-առանձին հազիվ թե կարողանան լուրջ թեկնածու առաջադրել։

«Նրանք փորձում են դաշնակիցներ գտնել: Սրանով է պայմանավորվում այն ակտիվությունը, շփումները և կոնսուլտացիաները, որ նկատելի են ընդդիմադիր դաշտում»,– ասաց նա:

Արտակ Դավթյանը նաև նկատեց, որ մյուս քաղաքական ուժերից միայն «Ժառանգություն» կուսակցությունն է հայտարարել նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության մասին: «Քաղաքական ուժերը փորձում են դաշնակիցների թիվ ապահովել, որը կարող է ավելացնել նրանց շանսերը »,- եզրափակեց նա: