AM
21 February 2003 - 18:28 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺ

Այս գիշեր 3:15-ին Հայաստանի հյուսիսում տեղի է ունեցել 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Սեյսմիկ պաշտպանության Ազգային Ծառայության տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աշոցքից 5 կիլոմետր դեպի հյուսիս: Երեկ երեկոյան 5 բալլ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել նաեւ հարեւան Իրանի տարածքում: