2013 թվականի նախագահական ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին: Այս մասին այսօր տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, նախագահական ընտրությունների օրը համարվում է ոչ աշխատանքային: Հիշեցնենք, որ Սահմանադրության 51-րդ հոդվածի համաձայն, նախագահական ընտրություններն անցկացվում են գործող նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ, իսկ ԿԸՀ նախագահը այդ օրը հայտարարում է ոչ ուշ քան 70 օր առաջ:






