Դեկտեմբերի 8-ին «Կազա» շվեցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» կենտրոնում տեղի ունեցավ Արփինե Այվազյանի անհատական ցուցահանդեսի բացումը: «Շշնջոցներ» վերնագրի ներքո են ներկայացվել հեղինակի զգացմունքներ և մտորումներ պատկերող նկարները:
Ինչպես իր բացման խոսքում ասել է հեղինակը.«Քանի որ սա իմ առաջին անհատական ցուցահանդեսն է, ես իմ նկարների մասին խոսում եմ շշնջոցով: Հույս ունեմ, որ մոտ ապագայում հպարտորեն կբարձրաձայնեմ»:
Յուղաներկով 7 ածուխով արված աշխատանքները կներկայացվեն մինչև դեկտեմբերի 21-ը, Նալբանդյան 29 հասցեում գտնվող «Էսպաս» կենտրոն: Կենտրոնը բաց է երեքշաբթի-շաբաթ ժամը 10:00-19:00:
Այցելուները կարող են իրենց տպավորությունների մասին գրել հատուկ այդ նպատակով նախատեսված դատարկ կտավի վրա կամ կարծիքների գրքում:






