Դեկտեմբերի 20-ին` ժ.19: 00-ին, Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը: Հրավիրված դիրիժոր Վարդան Հակոբյանի ղեկավարությամբ նվագախումբը ելույթ կունենա Արամ Խաչատրյան լարային քառյակի հետ: Ծրագրում ընդգրկված է Գեղունի Չթչյանի Կամերային սիմֆոնիան, Էդուարդ Էլգարի` Ինտրոդուկցիան և Ալեգրոն, Անտոնին Դվորժակի Սերենադը:
Տոմսերն արդեն վաճառվում են:






