AM
10 Դեկտեմբեր 2012 - 13:46 AMT

Թողարկվել է Թոմ Քրուզի «Մոռացություն» ֆիլմի առաջին թրեյլերը

Ջոզեֆ Կոսինսկու «Մոռացություն» («Օբլիվիոն») ֆանտաստիկ մարտաֆիլմի առաջին թրեյլերն արդեն համացանցում է: Համանուն գրաֆիկական նովելի հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերան նշանակված է 2013թ. հուլիսի 19-ին:

Ֆիլմի գլխավոր դերում հանդես են եկել Թոմ Քրուզը, Օլգա Կուրիլենկոն (Բոնդի ընկերուհիներից մեկը), Մորգան Ֆրիմանը և այլք: Պոստապոկալիպտիկ Երկրի վրա քաղաքակրթությունն ապրում է ամպերից վեր, իսկ աղբահավաքները աղտոտված և ոչնչացված մակերևույթից հավաքում են այն ամենը, ինչ կարող է պետք գալ: Մի օր աղբահավաքներից մեկը գտնում է PlanetSide կործանված նավը, իսկ դրա ներսում` մի գեղեցիկ կնոջ: Կարճ ժամանակ անց նա հասկանում է, որ իր բացահայտումը կբերի ռոմանտիկ, արկածային ու շատ վտանգավոր ճանապարհորդության: