AM
11 Դեկտեմբեր 2012 - 06:03 AMT

«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Մոսկվա են մեկնելու

Առաջիկայում իրար հետևից Մոսկվա են մեկնելու Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ երկուսն էլ ցանկանում են հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քոչարյանը, որ այս օրերին բացակայում է ՀՀ-ից, Մոսկվայում է լինելու դեկտեմբերի 13-ին, իսկ Սարգսյանը՝ դեկտեմբերի 18-19-ին:

«Սակայն տեղեկությունները պաշտոնապես ճշտել չհաջողվեց: Ս. Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանն անպատասխան թողեց թերթի հարցը, իսկ Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասաց, թե չի ուզում մեկնաբանել որևէ հարց:

Ուշագրավն այն է, որ Մոսկվա այցերի մասին տեղեկատվությունը հաջորդեց Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի՝ շաբաթ օրը կայացած հանդիպմանը: Լուրեր են շրջանառվում, որ Ս. Սարգսյանը խոստացել է զոհաբերել վարչապետ Տիգրան Սարգսյանին, միայն թե Ծառուկյանը չառաջադրի իր թեկնածությունը: Ծառուկյանը համաձայնել է: Հավանաբար Մոսկվայում քննարկվելու է նաև ապագա վարչապետացուի հարցը»,- գրում է թերթը: