Կինեմատոգրաֆիայի ամերիկյան ինստիտուտը (AFI) 2012թ. լավագույն ֆիլմ է ճանաչել Բեն Աֆլեքի «Արգո օպերացիա» ֆիլմը: 10 լավագույն ֆիլմերի ցուցակը հրապարակվել է դեկտեմբերի 10-ին կազմակերպության կայքում:
Վարկանիշում երկրորդ տեղ է զբաղեցրել Բեն Զայտլինի «Վայրի հարավի գազանները» ֆիլմը, որը ստացել է Gotham Award մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար և Կաննում «Ոսկե տեսախցիկ»: Երրորդ տեղում է Բեթմենի մասին նոր ֆիլմը` «Մռայլ ասպետը. Լեգենդի վերածնունդը»:
AFI ցուցակի մեջ մտել է նաև Քվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգո» վեստերնը, Թոմ Հուպերի «Մերժվածները» մյուզիքլը, Էնգա Լիի «Պի կյանք» դրաման, Սթիվեն Սփիլբերգի «Լինկոլնը», Ուես Անդերսոնի «Լիալուսնի թագավորությունը», Քեթրին Բիգելոուի «Zero Dark Thirty» ֆիլմը, հաղորդում է Lenta.ru:
Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա 2013-ի հունվարի 11-ին Լոս Անջելեսում: