ԵԱՀԿ նախագահությունն Իռլանդիայից անցնում է Ուկրաինային: Ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված Ուկրաինայից կարելի է ակնկալել կառուցողական մոտեցում: Այս մասին քաղաքագետն ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Քաղաքագետը իր այս տեսակետը հիմնավորում է նրանով որ Վիկտոր Յանուկովիչի կառավարությունը լավ տեղյակ է ԵԱՀԿ տարածքում գոյություն ունեցող հակամարտությունների յուրահատկություններին:
Անդրադառնալով ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 19-րդ նիստին՝ Սերգեյ Մինասյանը նկատեց. «ԵԱՀԿ Դուբլինի գագաթաժողովում ղարաբաղյան հարցի վերաբերյալ հնչեցվեցին այն ուղերձները, որ մինչ այդ հնչեցրել են Մինսկի խմբի համանախագահողները, և այդ դիրքորոշումները համահունչ են Հայաստանի դիրքորոշման հետ»:






