AM
11 Դեկտեմբեր 2012 - 09:00 AMT

Ծառուկյանի հնարավոր չառաջադրման երկու պատճառները

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը վստահ չէ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի նախագահական ընտրություններին: «Երկու հանգամանք կարող է ազդել Գագիկ Ծառուկյանի նախագահական ընտրություններին չմասնակցելու վրա՝ նա չի ցանկանա, որպեսզի ԲՀԿ-ն դառնա «Օրինաց երկիր» և նրան հուզում է ԲՀԿ-ի քաղաքական ապագան»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սերգեյ Մինասյանը:

Նա նշեց, որ Գագիկ Ծառուկյանի կողմից վերջնական որոշման մասին հայտարարություն չի հնչել՝ բանակցություններ են ընթանում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, և պետք է սպասել ևս մի քանի շաբաթ, վերջնական պատասխանն ստանալու համար: Ըստ Սերգեյ Մինասյանի՝ եթե Ծառուկյանը չմասնակցի ընտրություններին, ապա նախագահական ընտրությունները տեխնիկական բնույթ կկրեն, և հստակ կլինի Սերժ Սարգսյանի հաղթանակը: