AM
11 Դեկտեմբեր 2012 - 09:36 AMT

Արամ Խաչատրյան համերգասրահը մարդաշատ է. Որոշ ժամանակով փակվել են մուտքի դռները

Այս պահին Արամ Խաչատրայն համերգասրահում տեղի է ունենում երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարաղությունը: Ինչպես փոխանցում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, համերգասրահը մարդաշատ է, անգամ անհրաժեշտություն է առաջացել փակել համերգասրահի մուտքը: Երգչուհու հոգեհանգստին ներկա են առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և մի շարք արվեստագետներ:

Հիշեցնենք, որ Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին, երգչուհու հուղարկավորությունը տեղի կունենա այսօր: