AM
11 Դեկտեմբեր 2012 - 09:41 AMT

Դավիթ Ջամալյան. Ադրբեջանն այս տարի էլ չկարողացավ ռազմական գերազանցություն ձեռքբերել

Թեև Ադրջեբանի ռազմական բյուջեն շարունակում է աճել, մեր հանդեպ այդպես էլ ռազմական գերազանցություն չեն կարողանում ձեռք բերել: Կարծիքը ռազմական փորցագետ Դավիթ Ջամալյանինն է, որն այսօր ասուլիսի ժամանակ ասաց. «Հայկական երկու հանրապետություններն այս տարի էլ նվաճեցին խաղաղություն, թեկուզ փխրուն: Կարողացել ենք պատերազմը կանխել, որովհետև հենց թույլ չտվեցինք, որ Ադրբեջանը ռազմական գերազանցություն ձեռք բերի: Նախադրյալներ են ստեղծված, որ այդպես էլ կշարունակվի»:

Ռազմական փորձագետի խոսքով, առաջիկայում փխրուն խաղաղության հավանականությունն ավելի մեծ է, քան պատերազմինը:

Հիմանվորումը հետևյալն է` Ադրբեջանն իր ռազմական բյուջեն ամբողջությամբ ծախսում է ոչ միայն Հայաստանի դեմ զինվելու համար, այլ, օրինակ, նաև նավատորմը պահելու համար: Իսկ Հայաստանը հայ-ռուսական գործակցության միջոցով ժամանակակից ռազմական սպառազինություն կարողանում է ձեռք բերել ավելի հարմար գնով: