AM
11 Դեկտեմբեր 2012 - 15:33 AMT

ԱԳՆ. Հոմսում զոհվածների թվում հայեր չկան

Այսօր Սիրիայի Հոմս քաղաքում տեղի ունեցած փլուզման հետևանքով հայեր չեն զոհվել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցւի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Մեր տեղեկություններով, զոհված 5 հոգու թվում հայեր չկան», – ասաց Բալայանը:

Հիշեցնենք, որ այսօր Դամասկոսից 165 կմ դեպի հյուսիս գտնվող Հոմս քաղաքի հայկական թաղամասերից մեկում հրաձգություն է եղել: Գրոհայինների կողմից արձակված 2 ռումբերի հետևանքով շենք է փլուզվել: Զոհվել է 5, վիրավորվել 37 մարդ: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, տուժածներից շատերը կանայք ու երեխաներ են: