AM
20 February 2003 - 17:52 AMT

ՁՅԱՆ ԱՌԱՏ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՓԱԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

Հայաստանում ձյան առատ տեղումների հետեւանքով փակվել են հանրապետության մի շարք ավտոճանապարհներ: Ինչպես հաղորդեցին «Արմինֆո» գործակալությանը Արտակարգ իրավիճակների վարչության մամլո ծառայությունում, մասնավորապես փակ են Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Երեւան եւ Մեղրի-Կապան ճանապարհները: Դժվարանցանելի են դարձել Շիրակի մարզի Ամասիայի եւ Աշոցքի, Գեղարքունիքի Մարտունու եւ Արագածոտնի մարզի Ապարանի ավտոճանապարհները: