Դեկտեմբերի 15-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի հրավիրատոմսերը դեռ ուղարկված չեն: Ըստ «Հրապարակ»-ի՝ ՀՀԿ-ում դեռևս ճշգրտում են՝ ում հրավիրել, ում՝ ոչ: ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը երեկ թերթին ասաց, որ դեռ վերջնական հստակեցված չէ, թե որ կուսակցություններին են հրավիրելու և արդյոք հրավիրելո՞ւ են ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին և արտախորիրդարանական ուժերին:
Մինչդեռ, «Հրապարակ»-ի տեղեկություններով, ՀՀԿ-ն որոշել է ՀԱԿ-ին հրավիրատոմս չուղարկել, իսկ ԲՀԿ-ի՞ն: «Ինչի՞, հո թշնամի չե՞նք ԲՀԿ-ի հետ»,- թերթի հարցադրմանն արձագանքեց մեկ այլ ՀՀԿ-ական:






