Maroon 5-ը թողարկել է իր «Daylight» երգի տեսահոլովակը: Այն յուրահատուկ է նրանով, որ դրանում ընդգրկված են ամբողջ աշխարհից սիրողական տեսագրություններ. խումբն իր հավատարիմ երկրպագուներին խնդրել էր ուղարկել իրենց տնային տեսագրությունները «The Daylight Project»-ի համար: Տեսագրություններում կան հատվածներ հարսանիքներից, ընտանեկան դրվագներ, ոմանք խոստովանում են իրենց խնդիրների մասին, իսկ մի աղջիկ պատմում է, թե որքան շատ է սիրում իր շանը:
Չնայած տեսահոլովակը 9 րոպե է տևում, խումբը համոզված է, որ այն կարող է հիթ դառնալ: «Daylight» երգը Maroon 5-ի «Overexposed» ստուդիական ալբոմից է, որի երգերից տեսահոլովակ ունեն նաև «Payphone»-ը և «One More Night»-ը:






