AM
12 December 2012 - 12:41 AMT

Angry Birds-ի մոտիվներով ֆիլմ կնկարահանվի

Rovio ստուդիան հայտարարել է Angry Birds խաղի հիման վրա լիամետրաժ ֆիլմ նկարահանելու մասին: Այդ մասին ասվում է Joystiq պորտալում զետեղված հայտարարության մեջ: Ֆիլմը, որը կյանքի կկոչվի համակարգչային գրաֆիկայի օգնությամբ, էկրաններին կհայտնվի 2016թ, ամռանը:

Ֆիլմի գործադիր պրոդյուսերը կլինի Դևիդ Մեյզելը, Marvel Studios-ի նախկին ղեկավարը: Սյուժեի մանրամասները չեն բացահայտվում:

Angry Birds խաղը վաճառքի հանվեց 2009 թվականին: