AM
12 December 2012 - 14:42 AMT

Դոնի Ռոստովում բացվել է «Հայկական գրատպությունն ու Դոնի տպագրիչները» խորագրով ցուցահանդեսը

Դոնի Ռոստովի Պետական հանրային գրադարանում բացվել է «Հայկական գրատպությունն ու Դոնի տպագրիչները. XVIII դարի վերջ, XX դարի սկիզբ» խորագրով ցուցահանդեսը: Այցելուների դատին ներկայացվել են հազվադեպ, ինչպես նաև եզակի ցուցանմուշներ: Ցուցահանդեսը նվիրված է հայալեզու առաջին տպագիր գրքի լույս ընծայման 500-ամյակին: Հաղորդում է «ԱՆ-օնլայնը»: