AM
12 Դեկտեմբեր 2012 - 14:12 AMT

Երևանում գործարկվեց առաջին էլեկտրոնային չվացուցակը

Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի կանգառում գործարկվել է առաջին էլեկտրոնային չվացուցակը: Նշենք, որ ավելի վաղ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանն ասել էր, որ . ևս մեկ էլեկտրոնային չվացուցակ կտեղադրվի դիմացի մայթին:

Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի ոլորտում բարելավումների և ուղևորափոխադրումները կանոնակարգելու և առավել հարմարավետ դարձնելու նպատակով Երևանի կանգառասրահները համալրելու է էլեկտրոնային վահանակներով: Վահանակը միացված է GPS համակարգին և հաշվում ու ցուցադրում է երթուղու շարժակազմի ժամանմանը մնացած րոպեները: