«168 ժամ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշումը՝ ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ, շոկային տրամադրություններ է ստեղծել ԲՀԿ-ում:
«Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ որոշ ԲՀԿ-ականներ, այդ թվում՝ Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավորներն, այնքան են անակնկալի եկել Գագիկ Ծառուկյանի այդ որոշումից, որ որոշել են դուրս գալ խմբակցությունից և լքել Հայաստանը: Իսկ ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, ապա թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ԲՀԿ-ն լքողներից մեկն էլ կլինի հենց Վ. Օսկանյանը, սակայն նա, ինչպես նաև մյուսները, դա կանեն ոչ այս օրերին».- գրում է թերթը:






