AM
13 Դեկտեմբեր 2012 - 10:01 AMT

«Բարեկամություն» անսամբլը շաբաթ օրը կնշի 25-ամյակը

Դեկտեմբերի 15-ին «Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը» նշելու է հիմնադրման 25 ամյանկը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց համույթի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանը՝ հավելելեով , որ համերգի ընթացքում ներկայացվելու են հին ու նոր կատարումներ. «Հեշտ չէր 25 տարի առաջ կոլեկտիվ ստեղծել, երիտասարդներին դաստիարակել որպես մարդ և լավ պարող, մեր ճանապարհը դժվար էր. հիմադրումից հետո տեղի ունեցով երկրաշարժը և հիշում եմ, որ այդ օրերին տարբեր երկրներից եկած շինարարներին ոգևորելու համար օրական 4 համերգ էինք տալիս»,-ասաց Մեհրաբյանը:

Նրա համար ամենթանկ հյուրախաղերի թվում են ելույթները հետպատերազմյան Արցախում: Ըստ նրա՝ համույթը ելույթ է ունեցել գրեթե բոլոր գյուղերում և քաղաքներում: Այսօր համույթում կա 32 պարող, որոնցից ամենակրտսերը 17 տարեկան է, ամենաավագը՝ 37:

Համերգի ընթացքում տեղի է ունենալու նոր տեսասկավառակի շնորհանդեսը, որտեղ ընգրկված են բացառապես հայկական 24 պարեր: