AM
13 December 2012 - 14:33 AMT

Մոսկվայում մահացել է «Երեք գումարած երկու» ֆիլմի աստղ Նատալյա Կուստինսկայան

«Երեք գումարած երկու» և «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմերի աստղ, դերասանուհի Նատալյա Կուստինսկայան մահացել է Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոցում, 75 տարեկան հասակում: Բոտկինի հիվանդանոցի բժիշկները չեն կարողացել կայունացնել խորհրդային կինոյի դերասանուհու առողջական վիճակը, ով մոտ մեկ շաբաթ առաջ ինսուլտից հետո կոմայում է հայտնվել, հաղորդում է Life News-ը: Դեպքը պատահել է նրա բնակարանում:

Ընդհանուր առմամբ Կուստինսկայան մոտ երկու տասնյակ դերեր է կատարել, սակայն համամիութենական փառք նրան բերեց դերակատարումը «Երեք գումարած երկու» ֆիլմում: