Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) իր տրամադրության տակ դեռեւս չունի նախնական տվյալներ ՀՀ նախագահական ընտրություննրի արդյունքների վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԿԸՀ մամլո քարտուղար Լիլիթ Սեդրակյանը: Նրա խոսքերով, այդ պատճառով հանձնաժողովը տեղեկատվություն չի ներկայացրել ժամը 14-ին, ինչպես նախատեսված էր, ընտրատարածքային հանձնաժողովներից: Նշենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, նախագահական ընտրություններին մասնակցած ընտրողների թվի մասին վերջնական տվյալները ԿԸՀ-ն հրապարակում է ընտրությունների հաջորդ օրը տեղական ժամանակով ժամը 12-ին: