Ամերիկյան Forbes հանդեսը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցանկը: Վարկանիշի առաջին տեղում 31-ամյա փոփ աստղ Բրիթնի Սփիրսն է, որը նախորդ տարվա մայիսից մինչև այս տարվա մայիսը վաստակել է 58 մլն դոլար:
Մեծ խզումով երկրորդ տեղում է 22-ամյա քանթրի կատարող Թեյլոր Սվիֆթը, որը մեկ տարում 57 մլն դոլար է վաստակել: Եռյակը եզրափակում է 24-ամյա փոփ աստղ Ռիհաննան: Նա վաստակել է 53 մլն դոլար: Forbes-ի վարկանիշը կազմվում է սեփական տվյալների, ինչպես նաև շոու բիզնեսի ինսայդերների հետ հարցազրույցների հիման վրա: