AM
13 December 2012 - 16:05 AMT

Հայտարարվել են «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հավակնորդները

Հոլիվուդում արտասահմանյան մամուլի ասոցիացիան (HFPA) հայտարարել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության հավակնորդներին:

Տարվա լավագույն դրամատիկ ֆիլմի կոչմանը հավակնում են Տարանտինոյի «Ազատված Ջանգոն», Սփիլբերգի «Լինքոլնը», Աֆֆլեքի ««Արգո» օպերացիան» և այլն:

«Լավագույն դրամատիկ դերասանուհի» անվանակարգում ներկայացված են Ջեսսիկա Չեսթեյնը, Մրիոն Կոտիյարը, Հելեն Միրրենը, Ռեյչել Վայսը և Նաոմի Ուոթթսը: Լավագույն տղամարդ դերասանի կոչմանը հավակնում են Ռիչարդ Գիրը, Դենզել Վաշինգթոնը, Դենիել Դեյ-Լյուիսը, Խոակին Ֆենիքսը և Ջոն Հոուքսը:

Արտասահմանյան լավագույն ֆիլմերի հնգյակում ներառվել են «Սերը», «Թագավորական գործերը», «1+1-ը», «Կոն-Տիկին» և «Ժանգ և ոսկորը»:

«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունն անցկացվում է 1942թ: Հոբելյանական 70-րդ մրցանակաբշխությունը կկայանա հունվարի 13-ին: