AM
14 Դեկտեմբեր 2012 - 06:13 AMT

«Առավոտ». Վարչապետի ԱՄՆ այցը քաղաքական նպատակներ էլ ուներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ մոտ մեկ շաբաթ տևած այցելությունը Միացյալ Նահանգներ, «Առավոտ»-ի աղբյուրի փոխանցմամբ, ուներ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նպատակ:

«Այսպես, թերթի տեղեկություններով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱՄՆ-ում ունեցել է մի շարք քաղաքական հանդիպումներ, որոնց նպատակը եղել է նախագահ Սերժ Սարգսյանի՝ անցած տարիների իրականացրած քաղաքականությունը դրական լույսի տակ ներկայացնելը: Վարչապետը ոչ միայն ներկայացրել է այս իշխանության վերջին տարիների գործունեությունը, այլև խոսել է առաջիկա ծրագրերի մասին: ԱՄՆ-ում ունեցած հանդիպումներից վարչապետը և նրան ուղեկցողները բավական գոհ են մնացել: Ասում են՝ ամերիկյան պաշտոնյաների կողմից նախագահ և վարչապետ Սարգսյաններին ուղղված քաղաքական մեսիջները բավական դրական են եղել»,- գրում է թերթը: