AM
14 Դեկտեմբեր 2012 - 09:53 AMT

Երուսաղեմի 34 միաբաններ կընտրեն Հայոց պատրիարքին

Հունվարի 23-25-ը Երուսաղեմի միաբանության 34 անդամներ կընտրեն Հայոց պատրիարքին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատրիարքի թեկնածու Տեր Բաբկեն Ծայրագույն վարդապետ Անուշյանը: Նրա խոսքով, բացի իրենից, կան ևս երեք թեկնածուներ` Արի, Վիգեն և Նորայր սրբազանները:

Անուշյանը թեկնածուներից ամենաերիտասարդն է, ծնվել է 1958 թ-ին, ունի նաև իրավաբանական կրթություն: Նա այս օրերին Հայաստանում է, հանդիպել է կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Նրա խոսքով, Հայաստան այցի նպատակը բարեկամներին այցելելն է:

Ընտրությունները կատարվելու են փակ քվեարկության սկզբունքով: Երուսաղեմի պատրիարք կարող է դառնալ յուրաքանչյուր 35 տարին բոլորած, վարդապետական աստիճան ունեցող միաբանության անդամ:

Հիշեցնենք, որ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը մահացել է այս տարի հոկտեմբերի 12-ին` 93-րդ տարեկան հասակում: