Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցին, որտեղ ամփոփված է քաղաքի առաջին պատրիարք Հակոբի մարմինը, փլուզման վտանգի առաջ է կանգնած: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երուսաղեմի Հայոց պատրիարքի թեկնածու Տեր Բաբկեն Ծայրագույն վարդապետ Անուշյանը: Նրա խոսքով` եկեղեցին զարդարված է հաղճապակով և այլ արժեքավոր նյութերով: Սակայն սա պատրիարքարանի միակ խնդիրը չէ: Անուշյանը նշեց, որ պատրիարքարանի շենքը վերանորոգման կարիք ունի: Անհրաժեշտ է բարելավել ձեռագրատան շենքային պայմանները, որտեղ պահվում են 4000 ձեռագիր մատյաններ:
Այսօր Երուսաղեմում ապրում է 1500 հայ, իսկ ողջ Իսրայելում` 10.000: Անուշյանի խոսքով, հայերի թիվը կտրուկ նվազել է, դեռ ոչ վաղ անցյալում այնտեղ 30-40.000 հայ էր ապրում: Պատրիարքարանը վարձակալում է կալվածքները, որոնց արժեքը մոտ 300 մլն դոլար է:






