AM
15 Դեկտեմբեր 2012 - 06:48 AMT

Դեկտեմբերի 17-ին հանրությանը կներկայացվի Արմենուհի Սիսյանի «Հե՜յ, Նոյ՛» գիրքը

Դեկտեմբերի 17-ին Խնկո-Ապոր գրադարանում տեղի կունենա արձակագիր, բանաստեղծ Արմենուհի Սիսյանի «Հե՜յ, Նոյ՛» պատմվածքների գրքի շնորհանդեսը: Այն հեղինակի թվով 3-րդ գիրքն է: Նրա պատմվածքներն ու բանաստեղծությունները պարբերաբար տպագրվում են հայաստանյան և արտասահմանյան գրական մամուլում: Ինչպես նշված է գրողի ուղարկած հաղորդագրության մեջ, նա տպագրվել է տարբեր անթոլոգիաներում և ընտրանիներում. («Արդի պատմվածք», «Մթնշաղի կամուրջներ», «Selected Armenian Poets», «Modern Armenian Short Stories», «Modern Armenian Poetry», «Վերադարձող գնացքներ»), ունի համաշխարհային գրականության նմուշների թարգմանություններ: Սիսյանի գործերը տպագրվել են ռուսերեն, անգլերեն և պարսկերեն:

Արմենուհի Սիսյանը Հայաստանի գրողների միության անդամ է: