AM
15 Դեկտեմբեր 2012 - 11:01 AMT

Օրանժը «Հայակ 2013»-ի գլխավոր հովանավորն է

«Հայակ» ազգային կինոյի 2-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013 թ. ապրիլի 13-ին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: «Orange Արմենիա» ընկերությունը արդեն երկրորդ անգամ «Հայակ» ազգային կինոյի մրցվանակաբշխության գլխավոր հովանավորն ու գործընկերն է:

«Կինոն Orange-ի հովանավորչական գործունեության կարևորագույն ոլորտներից է: Հայաստանում արդեն մոտ երկու տարի է, ինչ գործում է Orange Կինո աննախադեպ ծառայությունը, որի նպատակն է աշխուժացնել կինոյի նկատմամբ հետաքրքրությունը, ինչն այսօր օրեցօր ավելի ակնհայտ է դառնում: Orange-ն ունի նաև կինոյին աջակցելու մեծ միջազգային փորձ. մեր ընկերությունն արդեն ավելի քան տասը տարի Կաննի միջազգային կինոփառատոնի և արդեն յոթ տարի` բրիտանական BAFTA-ի պաշտոնական գործընկերն է: Հայկական կինոն ունի հարուստ ավանդույթներ ու լուրջ դպրոց, և մենք երջանիկ ենք լինել այս մրցանակաբաշխության պաշտոնական գործընկերը արդեն երկրորդ տարին, քանի որ հավատում ենք հայկական կինոյի լուսավոր ապագային»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: