Հնդկաստանի ֆինանսական կենտրոն հանդիսացող Մումբայ քաղաքը ճանաչվել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքներից: Տուրիստական TripAdvisor պորտալի կազմած ցուցակում այդ քաղաքը, փողոցների մաքրության առումով, զբաղեցրել է վերջին հորիզոնականը:
Հարցման արդյունքում, որին մասնակցել է 75 հազար մարդ, ամենամաքուր քաղաք է ճանաչվել Տոկիոն, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:






