AM
17 Դեկտեմբեր 2012 - 08:54 AMT

Լույս է տեսել Չարենցի ստեղծագործությունների եռահատորյակը

Լույս է տեսել Եղիշե Չարենցի եռահատոր «Ընտիր երկերը»:

Եռահատորյակն ընդգրկում է նրա ապրած տարիներին տպագրված և անտիպ մնացած չափածո ժառանգությունը (բանաստեղծություններ, շարքեր, պոեմներ) և օրագրեր:

Գրքերը հրատարակել է «Անտարես»հրատարակչությունը Եղիշե Չարենցի ծննդյան 115-ամյակի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ այս տարի նշվեց գրողի 115-ամյակը:: Չարենցի տուն-թանգարանում բացվել էր նրա բարեկամ, թատերական նկարիչ Միքայել Արուտչյանի անհատական ցուցահանդեսը, գրողին նվիրված 30-ական թվականների հոդվածների ցուցադրություն: Տուն-թանգարանում կազմակերպվել է Չարենցի սիրելի հյուրասիրությունը` «դաստախունը», հրատարակվել են գրքեր: Վերջերս թանգարանում բացվել է գրողի` կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարակչյանի հեղինակած կիսանդրին: