ԱԺ-ը քվեարկությամբ ընդունեց «Հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին», «Շրջանառության հարկի մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծերը:
Քննարկման են դրվել 1, ԱԶԲ Կառավարիչների խորհրդի կողմից թիվ 131 որոշմամբ ընդունված «Սևծովյան առևտրի և զարգացման բանկի հիմնադրման մասին» համաձայնագրի փոփոխությունների և 2, 2012 թվականի նոյեմբերի 8-ին և 2012 թվականի նոյեմբերի 22-ին նամակների փոխանակմամբ կնքված` «2009 թվականի հոկտեմբերի 19-ին և 2009 թվականի հոկտեմբերի 20-ին նամակների փոխանակմամբ կնքված` Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագրի հարցրեը:
Հիշեցնենք` ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի նախագահին առաջարկել է 2012 թ. դեկտեմբերի 17-ին ժամը 12-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` օրակարգում ընդգրկելով առաջնահերթ քննարկում պահանջող 14 հարց, հիմնականում տնտեսական բնույթի, այդ թվում նաև հարկային փաթեթը:
Օրակարգում է նաև «Շահումով խաղերի և խաղատների մասին օրենքում» փոփոխությունների հարցը:






