AM
18 Դեկտեմբեր 2012 - 06:25 AMT

«168 ժամ». ԲՀԿ-ականները որոշել են «դեմքը չկորցնելու» համար շարունակել ընդդիմադիր կեցվածք ունենալ

«168 ժամ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ անդամները և հատկապես ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը փորձում են վերականգնել հարաբերությունները ԲՀԿ-ականների հետ, սակայն նրանք խուսափում են խոսել հետագա համագործակցության մասին:

ԲՀԿ-ականները որոշել են «դեմքը չկորցնելու» նկատառումներից ելնելով՝ շարունակել ընդդիմադիր կեցվածք ունենալ, սակայն դա չեն ուզում պայմանավորել ընդդիմության հետ հարաբերություններով, այլ սեփական և ինքնուրույն դիրքորոշմամբ: