AM
18 Դեկտեմբեր 2012 - 07:06 AMT

Արթուր Բաղդասարյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյաննաշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Ա.Բաղդասարյանը Մոսկվայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրական մարմինների` անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների խորհուրդների համատեղ նիստին, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստի օրակարգում ընգրկված են ավելի քան երկու տասնյակ հարցեր, որոնք վերաբերում են կազմակերպության գործունեության բազմաթիվ ուղղություններին: Այս մասին հայտնում են ԱԱԽ լրատվական ծառայությունից: