AM
23 July 2003 - 19:24 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԹԵՆԻՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՆԱԵՎ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ

Հուլիսի 25-27-ը Մոսկվայում կկայանա թենիսի “կԼՁ Open – 2003” գործարարների ամենամյա միջազգային մրցաշարը, որին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի,Ղազախստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Իսրայելի ներկայացուցիչների հետ մեկտեղ կմասնակցեն նաեւ գործարարներ Հայաստանից: Միջոցառման նպատակը, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, մեծ թենիսի սիրահարների ներգրավումն է ակտիվ եւ առողջ կենսակերպում: Մի քանի տարի անընդմեջ այդ մրցաշարի գլխավոր մրցավար է հանդիսանում համամիութենական կարգի մրցավար Էդուարդ Խանյանը: