AM
20 February 2003 - 13:42 AMT

ԵԽԽՎ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական առաքելության ղեկավար լորդ Ռասսել Ջոնսթոնն այսօր առավոտյան այցելել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Ջոնսթոնին հետաքրքրում էր, թե ինչո՞վ է պայմանավորված փետրվարի 19-ին կայացած Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքների մասին նախնական տվյալների հրապարակման ուշացումը: ԿԸՀ ներկայացուցիչները պարզաբանել են ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարին, որ վատ եղանակի եւ առատ ձյան պատճառով տարածքային հանձնաժողովները դեռեւս որոշ ընտրական տեղամասերից տվյալներ չեն ստացել: