Մարտին Սկորսեզեն ֆիլմ կնկարահանի Բիլլ Քլինթոնի մասին՝ ներկայանալով որպես պրոդյուսեր և ռեժիսոր: Այդ մասին հայտնում է The Huffington Post-ը, կաբելային HBO հեռուստաալիքի վրա հղումով, որն էլ ցուցադրելու է ժապավենը: «Բիլլ Քլինթոնը շարունակում է կարևոր դերակատարություն ունենալ ոչ միայն ԱՄՆ, այլ նաև համաշխարհային քաղաքականության մեջ»,-ասել է Սկորսեզեն:
Ռեժիսորը մտադիր է իր պատումը սկսել ԱՄՆ նախկին նախագահի մանկությունից: Ինքը հերոսը արդեն հայտարարել է այն մասին, որ «հաճույքով» կհամագործակցի ֆիլմի հեղինակների հետ: