Ռուսաստանի հայերի միությունն այսօր նշում է իր հոբելյանը: Ուղիղ հինգ տարի առաջ ստեղծված Միությունը եկավ փոխարինելու մի քանի հարյուր փոքր ազգային կազմակերպությունների, որոնք ուժերի եւ հնարավորությունների ներածի չափով զբաղվում էին Ռուսաստանում հայկական ազգային մշակույթի պահպանմամբ: Ինչպես պատմել է ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, «համառուսական ազգային հասարակական կազմակերպության ձեւավորման պահից Ռուսաստանի հայերի կյանքում սկսվեց նոր փուլ` բազմադարյան ավանդույթների ամրապնդման հետ կապված»: Նրա խոսքերով` Միության առաջ «կանգնած է բարդ խնդիր` Ադրբեջանից, Վրաստանից եւ Հայաստանից հարյուր-հազարավոր նոր հայ-միգրանտների Ռուսաստանի լեզվական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային միջավայրին ինտեգրելու աջակցության վերաբերյալ»: «Դրա հետ մեկտեղ մենք նպատակադրվել ենք հետագայում եւս ամրապնդել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները»,- ընդգծել է Արա Աբրահամյանը: Հոբելյանի տոնակատարության ծրագրի գագաթնակետը կդառանա այսօր երեկոյան Մոսկվայի Միջազգային երաժշտության տանը Հայաստանի երգի պարի անսամբլի համերգը, տեղեկացնում է «Տրուդ» թերթը: