AM
19 Դեկտեմբեր 2012 - 10:52 AMT

Չարենցի ժառանգները դեռ դեմ են գրողի անտիպ գործերը հրատարակելուն

Եղիշե Չարենցի ժառանգները շարունակում են դեմ լինել գրողի անտիպ գործերը հրատարակելուն: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ նրանց վերջերս հրատարակված եռահատորյակի վերջին հատորում տեղ է գտել անտիպ ժառանգության մի մաս, որը նրանց դուր չի եկել: Այնուամենայնիվ, հետագայում կողմերը եկել են համաձայնության:

Ասուլիսի մյուս բանախոս, գրականագետ Դավիթ Գասպարյանը նշեց, որ իր հեղինակած գիրքը` «Գիրք մնացորդաց» ժողովածուն, կալանքի տակ է հենց ժառանգների պատճառով: Այն տպագրվել է պետական պատվերով, և գիտական նշանակություն ունի: Գրքում զետեղված են Չարենցի ավելի «բաց» ստեղծագործությունները, որոնց մեջ կան նաև էրոտիկ բովանդակությամբ բանաստեղծություններ: Բացի դրանից, Գասպարյանը ամեն մի տողի հետ թողել է մեկնաբանություն: Գասպարյանը նշեց, որ Չարենցի ժառանգները կարծում են, որ դեռ դրա ժամանակը չի եկել: