AM
19 December 2012 - 12:50 AMT

«Ակուստիկ գույներ» նոր ջազ քառյակը մինչև Ամանոր 2 համերգ կտա

Հայաստանյան առաջատար ջազ երաժիշտները միավորվել են «Ակուստիկ գույներ» նոր ջազ քառյակում: Խմբի անդամներն են Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն), Նորայր Քարտաշյանը (ժող. Գործիքներ) և Վարսենիկ Ավանյանը (մեցո-սոպրանո): Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Վահագն Հայրապետյանը, քառյակը հանդես կգա Կոմիտասի և մի շարք ժողովրդական երգերի ջազ մշակումների, ինչպես նաև ամանորյա ստեղծագործությունների կատարմամբ:

Առաջին անգամ «Ակուստիկ գույներ» քառյակը ելույթ կունենա դեկտեմբերի 21-ին՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում: Իսկ դեկտեմբերի 24-ին քառյակը հանդես կգա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահում: