AM
17 June 2005 - 07:23 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱՐՁԱԿԵԼՈՒ Է 2006 ԹՎԱԿԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը պայմանագիր է կնքել Infront Sports & Media ընկերության հետ` 2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մասի խաղերի հեռարձակման վերաբերյալ, տեղեկացնում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը):
Հանրային հեռուստաընկերությունը ձեռք է բերել Հայաստանի տարածքում ֆուտբոլի աշխարհի առաջնության հեռարձակման բացառիկ իրավունքը: 2006 թվականի հունիսի 9-ից մինչեւ հուլիսի 9-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը կցուցադրի աշխարհի առաջնության բոլոր 64 խաղերը, որոնք հեռարձակվելու են 2 ալիքներով` «Առաջին ալիքով» եւ «Նոր ալիքով»: Ինչպես նշել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը, «Ուրախ ենք, որ 2006 թվականին նույնպես Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը կկատարի իր պարտականությունը հեռուստադիտողների առջեւ ու կցուցադրի ոչ միայն մեր թիմերի խաղերը, այլ նաեւ աշխարհի ֆուտբոլային կարեւորագույն իրադարձությունը: Մենք հավատում ենք, որ վերջին շրջանում հայկական հեռուստաեթերում ցուցադրվող որակյալ ֆուտբոլը ի վերջո կնպաստի հայկական ֆուտբոլի վերելքին»: